Կառավարության որոշումներ

28 Սեպտեմբերի 2017, 1210 - Ն

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐ ՎԱՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 250-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել շարժական գույքի կադաստր վարող մարմինների կողմից՝ հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների, դրանց սեփականատերերի, ինչպես նաև փոխադրամիջոցների գրանցման (հաշվառման) տվյալների և դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններ տեղեկություններ ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Հավելված
 

Արխիվ

2024

2023