Կառավարության որոշումներ

5 Հոկտեմբերի 2017, 1242 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱ ՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.2-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1098-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքի Սայաթ-Նովայի 7 հասցեում գտնվող` 2947.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարման արդյունքում Դիլիջանի համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված՝ 3,487.65 հազ. դրամ ֆինանսական միջոցները Դիլիջանի համայնքի Շամախյան փողոցի N 27/1 հասցեում գտնվող Շամախյանի ակումբի վերանորոգման աշխատանքների իրականացմանն ուղղելու ծրագրին:
 

Արխիվ

2024

2023