Կառավարության որոշումներ

5 Հոկտեմբերի 2017, 1237 - Ա

ՎԱՀԵ ԲԱՅԱԴՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վահե Հակոբի Բայադյանին (ծնվ.` 1996 թվականի հուլիսի 13-ին, բնակության վայրը` քաղ. Երևան, Նոր-Արեշ 40 փ., տուն 27) 2017 թվականին ընդունվել է Գերմանիայի Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի մագիստրատուրա՝ «Կառավարում» մասնագիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը` 2019 թվականի ձմեռային զորակոչը:
2. Ընդունել ի գիտություն, որ Վահե Բայադյանը ներկայացրել է նոտարական կարգով հաստատված հայտարարություն, որի համաձայն պարտավորվել է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և 2 տարի աշխատել իր մասնագիտությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդությամբ՝ նրա կողմից առաջարկվող վայրում:
 

Արխիվ

2020

2019