Կառավարության որոշումներ

5 Հոկտեմբերի 2017, 1252 - Ն

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ԵՎ ԹԵՐՄԱԼ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐԱՀԱՇՎԻՉ (ՋՐԱՉԱՓԻՉ) ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԿՆՔՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ԵՎ ԹԵՐՄԱԼ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության hարկային օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել`
1) ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների ծավալների վերաբերյալ տվյալների արձանագրման կարգը և ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշմամբ հաստատված կարգով ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառումը ջրաչափերի միջոցով իրականացնելու համար ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը պետք է տեղադրվեն ու կնքվեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամանակացույցին համապատասխան: Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տեղադրված ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը սույն որոշման պահանջներին պետք է համապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամանակացույցին համապատասխան.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 1071-Ն որոշմամբ սահմանված կարգով տեղադրված ու կնքված ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը կարող են շահագործվել առանց վերակնքման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023