Կառավարության որոշումներ

12 Հոկտեմբերի 2017, 1284 - Ա

«65 ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 30-րդ ու 43-րդ և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«65 ռազմական գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Եղվարդ, Երևանյան խճուղի, 40) տրված` զենքի արտադրության լիցենզիայի (Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 647-Ա որոշում, սերիա` ԶԱ N 002) գործողության ժամկետը երկարաձգել հինգ տարի ժամկետով:

 

Արխիվ

2024

2023