Կառավարության որոշումներ

12 Հոկտեմբերի 2017, 1308 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 941-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը   ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 941-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։

 

Հավելված

Արխիվ

2024

2023