Կառավարության որոշումներ

19 Հոկտեմբերի 2017, 1329 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 553-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի «Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման կարգը հաստատելու մասին» N 553-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 2-րդ կետում «ազատման» բառը փոխարինել «կարգավորող վերահսկողությունից ազատման կամ կարգավորող վերահսկողությունից դուրսբերման» բառերով.
2) 4-րդ կետի 1-ին ենթակետում «ծրագրի շրջանակներում» բառերը փոխարինել «ընթացքում» բառով.
3) 6-րդ կետի 1-ին ենթակետում «հայտնաբերման ծրագրերի» բառերը փոխարինել «որոնման» բառով.
4) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) առանց լիցենզիայի Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի և ռադիոակտիվ աղտոտվածությամբ տրանսպորտային միջոցների հայտնաբերման դեպքում, դրանք անմիջապես հետ են վերադարձվում այն պետություն, որի տարածքից ներմուծվել են։».
5) ուժը կորցրած ճանաչել 10-րդ կետի 1-ին ենթակետը.
6) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման վայրում ստեղծված ճառագայթային իրավիճակի գնահատում իրականացնելը:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023