Կառավարության որոշումներ

5 Հոկտեմբերի 2017, 1287 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 986 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 11.1-ին հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 986 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգի՝
ա. 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) վճարի մյուս տեսակների համար՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):»,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարող անձինք (այսուհետ՝ վճար վճարողներ) բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի N 986 որոշմամբ սահմանված կարգով:»,
գ. 4.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,
դ. 5-րդ կետում «կարգի 4-րդ և 4.1-ին կետերին» բառերը փոխարինել «կարգին» բառով,
ե. 6-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում «Համապատասխան լիազոր մարմինները» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը», «ներկայացնում են» բառերը՝ «ներկայացնում է», «են տրամադրում» բառերը՝ «է տրամադրում» բառերով, իսկ երրորդ պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի կամ» բառերը,
զ. 7-րդ կետում «համապատասխան լիազոր մարմիններ» բառերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով,
է. 8-րդ կետի առաջին նախադասության մեջ «Բնապահպանական կամ լիազոր մարմինները» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը» բառերով, «կատարում են» բառերը` «կատարում է», «տրամադրում են» բառերը` «տրամադրում է» բառերով, երկրորդ նախադասության մեջ «մարմինները» բառը փոխարինել «մարմինը» բառով, իսկ «ներառում են» բառերը` «ներառում է» բառերով,
ը. 8.1-ին կետի առաջին նախադասության մեջ «տրամադրում են» բառերը փոխարինել «տրամադրում է» բառերով, առաջին և երկրորդ նախադասություններում «իրականացնող մարմինները» և «իրականացնող մարմիններին» բառերը փոխարինել համապատասխանաբար «իրականացնող մարմին» և «իրականացնող մարմնին» բառերով,
թ. 10-րդ կետից հանել «բնապահպանական,» բառը,
ժ. 11-րդ և 12-րդ կետերում «համապատասխան բնապահպանական» բառերը փոխարինել «լիազոր» բառով,
ժա. 22-րդ կետում «իրականացնում են բնապահպանական մարմինները» բառերը փոխարինել «իրականացնում է լիազոր մարմինը» բառերով, «որոնք» բառը՝ «որը» բառով, իսկ «կցում են» բառերը` «կցում է» բառերով,
ժբ. N 1 ձևում «բնապահպանական պետական տեսչության» բառերը փոխարինել «բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի» բառերով.
2) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողների հաշվառման կարգի՝
ա. 4-րդ կետում «աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության տարածքային բաժին» բառերը փոխարինել «բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին» բառերով,
բ. 9-րդ կետում «աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարու
թյան աշխատակազմի ընդերքի պետական տեսչության տարածքային բաժինները հայտնաբերել կամ ստացել են» բառերը փոխարինել «բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնաբերել կամ ստացել է» բառերով,
գ. 10-րդ կետից հանել առաջին նախադասությունը, իսկ երկրորդ նախադասության մեջ «վերջինս» բառը փոխարինել «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը» բառերով.
3) որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման հավելվածով նախատեսված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգի դրույթները տարածվում են հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու անհրաժեշտ կարողությունների ապահովման եռամսյակին հաջորդող հաշվետու եռամսյակների վրա: Հարկային և լիազոր մարմինները բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ կարողությունների ապահովման մասին տեղեկատվությունը հրապարակում են իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023