Կառավարության որոշումներ

19 Հոկտեմբերի 2017, 1327 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1300-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմում`
1) հաշվապահական հաշվառման բաժինը և ֆինանսատնտեսագիտական բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով ֆինանսատնտեսագիտական վարչություն.
2) արտաքին կապերի բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել միջազգային հարաբերությունների վարչության.
3) ստեղծել քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «իբ» ենթակետով.
«իբ) քաղաքացիների ընդունելության կազմակերպումը, գրավոր դիմումների քննարկումը, դրանցում բարձրացված խնդիրների ուսումնասիրությունը և վերլուծությունը, ինչպես նաև պարզաբանումների տրամադրումը և խորհրդատվական օգնության կազմակերպումը:».
2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունում`
1) լուծարել բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժինը.
2) լուծարել տարածքային մարմինները.
3) ստեղծել ֆինանսավորման ապահովման բաժին.
4) ստեղծել էլեկտրոնային առողջապահական համակարգի գործունեության ապահովման և հաշվետվությունների ամփոփման բաժին.
5) տնտեսագիտության և ֆինանսական հոսքերի կառավարման բաժինը վերանվանել առողջապահական և ֆինանսական ցուցանիշների ծրագրավորման, հոսքերի կառավարման և վերլուծության բաժին.
6) փաստաթղթային հսկողության և պայմանագրային բաժինը վերանվանել պայմանագրային գործընթացի կազմակերպման բաժին.
7) վերահսկողության բաժինը և բժշկական օգնության մշտադիտարկման և փորձագիտական գնահատման բաժինը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել` ստեղծելով փորձագիտական գնահատման և մշտադիտարկման N 1 և փորձագիտական գնահատման և մշտադիտարկման N 2 բաժինները:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1301-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնարկների ու կազմակերպությունների հետ պետական պատվերի շրջանակներում բնակչությանը բժշկական ծառայությունների մատուցման մասին պայմանագրերի կնքման կազմակերպում, դրանց համապատասխան փաստացի կատարված աշխատանքների մասին հաշվետվությունների ամփոփում և սահմանված կարգով ֆինանսական միջոցների հատկացման ապահովում.
բ) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման գործընթացի փաստաթղթային և տեղում փորձագիտական գնահատում, դիտարկում, մշտադիտարկում, կատարված աշխատանքների վերլուծություն.
գ) առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման և տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների, նորմատիվների, չափանիշների մշակմանն ու ներդրմանը մասնակցություն.
դ) առանձին կատեգորիայի քաղաքացիների անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պայմանագրերի կնքման կազմակերպում ապահովագրական ընկերությունների հետ.
ե) էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունների ընդունում ամփոփում ֆինանսավորման իրականացման նպատակով բանկային գործարքների վերաբերյալ էլեկտրոնային փաստաթղթերի կազմում և մուտքագրում էլեկտրոնային համապատասխան համակարգ:.
2) որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի ը, ժա, ժբ ենթակետերից և 16-րդ կետից հանել «և տարածքային մարմինների» բառերը.
3) որոշման N 1 հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:».
4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023