Կառավարության որոշումներ

19 Հոկտեմբերի 2017, 1336 - Ա

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրումի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 5.460.892,8 դրամ կադաստրային արժեքով հողամասի և դրա վրա կառուցված շինությունների (այսուհետ` գույք) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել գույքի նվիրատվության պայմանագիրը՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ, և ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացումը և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023