Կառավարության որոշումներ

2 Նոյեմբերի 2017, 1378 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին» N 1209-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Ծրագրի շրջանակներում տրամադրված հիփոթեքային վարկի սպասարկման ընթացքում պետական ծառայողի ցանկությամբ և «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության համաձայնությամբ համավարկառուն (համավարկառուները) կարող է (կարող են) փոխվել (կամ ավելանալ նոր համավարկառու), եթե շահառուն ցանկանում է բնակարանի ձեռքբերման նպատակով գնման ֆինանսավորման համար իր հետ վարկային պարտավորություններ ստանձնած անձին փոխարինել (կամ համալրել) մեկ այլ անձով».
2) 16-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) հիմնական պայմանագրի կնքման ժամկետը և դրա առարկայի հանձնումը՝ շինարարության ավարտից հետո մինչև 2019 թվականի հոկտեմբերի 30-ը, որպես կառուցապատողի անունով ինքնուրույն գույքային միավորներ, ստորաբաժանված և հասցեավորված մասնաշենքերի բնակարանների պետական գրանցման ավարտում, և մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը առուվաճառքի հիմնական պայմանագրերի կնքում պետության նշած անձանց (շահառուների) հետ».
3) 16-րդ կետի 11-րդ ենթակետի «դ» պարբերությունում «կառուցապատողը պարտավոր է մինչև 2018 թվականի հունիսի 1-ը» բառերը փոխարինել «կառուցապատողը պարտավոր է մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը» բառերով.
4) 28-րդ կետի 8-րդ ենթակետում «մինչև 2019 թվականի հուլիսի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023