Կառավարության որոշումներ

2 Նոյեմբերի 2017, 1382 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում «4-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով.
2) որոշման N 3 հավելվածի 27-րդ կետում՝
ա. «կատարվում են, և» բառերը փոխարինել «կատարվում,» բառով,
բ. «բռնագանձվում են» բառերը փոխարինել «բռնագանձվում, հետ գանձվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում են վերականգնվում» բառերով,
գ. «օրենքի 43-րդ հոդվածով» բառերը փոխարինել «օրենքով» բառով.
3 որոշման N 4 հավելվածի 2-րդ և 7-րդ կետերն «անձի» բառից հետո լրացնել «այդ թվում` օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի ութերորդ պարբերությունում նշված անձի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023