Կառավարության որոշումներ

26 Հոկտեմբերի 2017, 1374 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանները հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1118-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 4-րդ կետում և որոշման 3-րդ կետով հաստատված կարգում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) կարգի 7-րդ կետում «3 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «2 աշխատանքային օրվա» բառերով.
3) կարգի 8-րդ կետում «5 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա» բառերով.
4) կարգի 9-րդ կետում «7 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «8-րդ կետով սահմանված մարմիններից կարծիքը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա» բառերով․
5) կարգի 12-րդ կետում «20 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «15 աշխատանքային օրվա» բառերով.
6) կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Հայտը մերժելու հիմք է հայտի` սույն կարգի 5-րդ և 10-րդ կետերով սահմանված պահանջներին անհամապատասխանությունը:».
7) կարգի 14-րդ կետում «3 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «1 աշխատանքային օրվա» բառերով.
8) կարգի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Ներդրումային ծրագրերի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ։».
9) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին, 15.2-րդ և 15.3-րդ կետերով.
«15.1. Մոնիթորինգի իրականացման նպատակով ներդրումային ծրագրերի շրջանակներում համապատասխան արտոնություն ստացած անձը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն է ներկայացնում ծրագրի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն՝ սույն կարգի N 4 ձևին համապատասխան՝ տարեկան կտրվածքով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված համապատասխան որոշման հերթական տարին լրանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, մինչև ներդրումային ծրագրի ժամկետի ավարտը:
15.2. Ներդրումային ծրագրի մոնիթորինգի ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն անհրաժեշտության դեպքում համապատասխան արտոնություն ստացած անձից կարող է պահանջել սույն կարգի N 4 ձևով ներկայացվող տվյալների վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր և նյութեր։
15.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից հայտատուին ներկայացվում են առաջարկություններ:».
10) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16-րդ կետով.
«16. Ներդրումային ծրագրերի շրջանակներում համապատասխան արտոնություն ստացած անձը ներդրումային ծրագրի իրականացման ժամկետի փոփոխության դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը։».
11) կարգի N 1 ձևը 2-րդ կետից հետո լրացնել նոր՝ «2.1. Ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը» կետով.
12) կարգի N 2 ձևը լրացնել նոր «Ընդամենը» պարբերությամբ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023