Կառավարության որոշումներ

9 Նոյեմբերի 2017, 1409 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՎԱՌՈԴԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՎԱՌՈԴԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՎԱՌՈԴԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 23-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը յուրաքանչյուր ամսվա համար, մինչև դրան հաջորդող ամսվա 15-ը, էլեկտրոնային եղանակով կամ կրիչով տրամադրում է ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3601 00 000 0 ծածկագրին դասվող վառոդի (այսուհետ՝ վառոդ) առնչությամբ հետևյալ տեղեկատվությունը՝
1) իրավաբանական անձանց կողմից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի կողմից, Հայաստանի Հանրապետություն Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող և Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից վառոդի ներմուծման վերաբերյալ.
2) իրավաբանական անձանց կողմից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի կողմից, Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող և Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններ վառոդի արտահանման վերաբերյալ.
3) Մաքսային միության մաքսային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող օտարերկրյա ապրանքի կարգավիճակ ունեցող վառոդի վերաբերյալ.
4) ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն վառոդի ներմուծման վերաբերյալ, որը հայտարարագրված է մաքսային օրենսդրության համաձայն:
2. Հաստատել տեղեկատվության տրամադրման ձևը՝ համաձայն հավելվածի:

 

Հավելված

Արխիվ

2024

2023