Կառավարության որոշումներ

26 Հոկտեմբերի 2017, 1410 - Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ «ՄԵՂՐԻ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի ղեկավարին Կարճևան գյուղի Մայրուղու 2ա հասցեում գտնվող՝ 0.315 հեկտար մակերես ունեցող հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրատվության պայմանագիր՝ հիմք ընդունելով հողամասի չափագրման և գրանցման արդյունքում ստացված մակերեսը, պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով ծառայության միջոցների հաշվին:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը և դրա վրա կառուցված շենքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և նվիրել «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն):
4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հետ համատեղ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված անշարժ գույքի չափագրման և պետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո ապահովել ընկերության հետ սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի նվիրատվութան պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023