Կառավարության որոշումներ

9 Նոյեմբերի 2017, 1425 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1935-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդների և առևտրական ներկայացուցչությունների կանոնադրությունը հաստատելու մասին N 1935-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 7-րդ կետի բ» ենթակետում, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 15-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ կետերում, 27-րդ կետի երկրորդ պարբերությունում, 29-րդ, 31-րդ, 32-րդ, 37-րդ, 39-րդ և 40-րդ կետերում էկոնոմիկայի բառը փոխարինել տնտեսական զարգացման և ներդրումների բառերով.
2) 11-րդ կետն անձինք բառից հետո լրացնել կամ առնվազն երեք տարվա ձեռնարկատիրական գործունեության փորձ ունեցող անձինք բառերով.
3) 22-րդ կետն անձինք բառից հետո լրացնել կամ առնվազն երեք տարվա ձեռնարկատիրական գործունեության փորձ ունեցող անձինք բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Արխիվ

2024

2023