Կառավարության որոշումներ

9 Նոյեմբերի 2017, 1423 - Ա

«ԱՌՏԵԼԻԱ ՋՈՒՐ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ» ՀԱՍԱՐԱԿ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել «Առտելիա Ջուր և Շրջակա Միջավայր» հասարակ բաժնետոմսերով ընկերությանը (Ֆրանսիայի Հանրապետություն) «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի փետրվարի 8-ին կնքված N AFD/QCBC/CS-16/001 պայմանագրի համաձայն իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված գործունեություն՝ շինարարության որակի տեխնիկական հսկողություն` հիդրոտեխնիկական:
 

Արխիվ

2024

2023