Կառավարության որոշումներ

9 Նոյեմբերի 2017, 1440 - Ն

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ այլընտրանքային խափանման միջոցների և անվտանգության միջոցների հետ համակցված կիրառվող էլեկտրոնային հսկողության վերաբերյալ դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Հավելված

Արխիվ

2024

2023