Կառավարության որոշումներ

16 Նոյեմբերի 2017, 1470 - Ա

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 36-րդ հոդվածը ու 68-րդ հոդվածի 7-րդ մաuը, Հայաuտանի Հանրապետության հողային օրենսգրքի 47-րդ ու 75-րդ հոդվածները և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքում գտնվող՝ 74 480 000 դրամ գնահատված արժեքով 4,8025 հեկտար (սեփականության իրավունքի գրանցման վկայականը` N 08112012-04-0261) և 10,1902 հեկտար (սեփականության իրավունքի գրանցման վկայականը` N 08112012-04-0261) անշարժ գույքով ու այդ գույքի վրա կատարած 31 129 978 դրամ հաշվեկշռային արժեքով բարելավումներով, ինչպես նաև 24982318 դրամ հաշվեկշռային արժեքով գույքով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի սեփականության իրավունքը պետությանը փոխանցվելուց առաջացող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաuտանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով uահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել՝
1) պետությանը պատկանող ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի մի մասի ձեռքբերումը և դրա դիմաց գույքով վճարումը.
2) ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը.
3) ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և, դրանով պայմանավորված, կանոնադրության փոփոխության գրանցումը.
4) ընկերությունից «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Սահմանել, որ սույն որոշման 5-րդ կետի 4-րդ ենթակետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև նույն կետի 3-րդ ենթակետից բխող ընկերության կանոնադրության փոփոխությունների հետ կապված ծախսերը իրականացվում են ընկերության միջոցների հաշվին:
7. Սույն որոշման 4-րդ կետի համաձայն «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքում գտնվող՝ 74 480 000 դրամ գնահատված արժեքով 4,8025 հեկտար (սեփականության իրավունքի գրանցման վկայականը` N 08112012-04-0261) և 10,1902 հեկտար (սեփականության իրավունքի գրանցման վկայականը` N 08112012-04-0261) անշարժ գույքը, ինչպես նաև N 1 հավելվածի գույքը, անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Նորատունկ» փակ բաժնետիրական ընկերությանը:
8. «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին սույն որոշման N 2 հավելվածով հանձնված գույքից անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել՝
1) «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Նիվա XTA212140D21 - 25605» մակնիշի, 816OV61 պետական համարանիշի ավտոմեքենան.
2) «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Նիվա XTA212140D21–36892» մակնիշի, 818OV61 պետական համարանիշով ավտոմեքենան.
3) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Նիվա XTA212140D21–37029» մակնիշի, 817OV61 պետական համարանիշի ավտոմեքենան:
9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 8-րդ կետով նախատեսված գույքի ամրացման նպատակով կնքել գույքի անհատույց և անժամկետ օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում սահմանելով, որ պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ համապատասխան կազմակերպությունների միջոցների հաշվին:
10. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, երկամսյա ժամկետում ապահովել գույքի օտարման գործընթացը՝ համաձայն N 3 հավելվածի:
11. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 5-րդ կետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Նորատունկ» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 7-րդ կետում նշված գույքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) կնքումը՝ դրանում սահմանելով, որ՝
1) «Նորատունկ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է՝
ա. նպատակային օգտագործել հողատարածքը՝ կազմակերպելով ցանքաշրջանառություն՝ պահպանելով հողի բերրիությունը և վերարտադրողականությունը,
բ. 2018-2019 թվականների ընթացքում նշված հողատարածքի վրա ձևավորել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ցուցադրական տնկարան, և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-րդ տարվանից սկսած՝ արտադրել կորիզավոր, հնդավոր և այլ պտղատեսակների բարձրորակ, ժամանակակից ինտենսիվ այգեգործության պահանջներին համապատասխան տնկիներ և արմատակալներ՝ տարեկան շուրջ 100 000 հատ,
գ. պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում կատարել 77 մլն դրամի ներդրումներ, որից՝ 37 մլն դրամը՝ պայմանագրի կնքումից հետո առաջին տարում, 40 մլն դրամը՝ երկրորդ տարում,
դ. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համաձայնեցված ծրագրին համապատասխան անհատույց տրամադրել իր փորձն ու գիտելիքները Հայաստանի Հանրապետությունում այգեգործության, տնկանյութերի արտադրությամբ զբաղվող տնտեսություններին՝ տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպելով սեմինարներ (ուսուցումներ), դաշտային պրակտիկ պարապմունքներ՝ ժամանակակից արդյունավետ այգիների հիմնման սկզբունքներին, որակյալ տնկանյութի աճեցման մեթոդներին, ոլորտի նորագույն տեխնոլոգիաներին ծանոթացնելու համար.
2) ընկերությունը պարտավոր է սույն կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված ներդրումների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝ սույն կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված ժամկետների ավարտից հետո՝ 15-օրյա ժամկետում.
3) սույն կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոսը կատարելու դեպքում ընկերությունը մեկ տարվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուժանք՝ չկատարված ներդրումների գումարի 5 տոկոսի չափով.
4) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում ընկերությունը մեկ տարվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուժանք՝ չկատարած ներդրումների գումարի 3 տոկոսի չափով.
5) սույն կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ» և «դ» պարբերություններով նախատեսված «Նորատունկ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է մոնիթորինգ.
6) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջի չկատարման կամ թերի կատարման դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է միակողմանի լուծման.
7) սույն կետում նշված պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Նորատունկ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

Հավելված

Արխիվ

2024

2023