Կառավարության որոշումներ

23 Նոյեմբերի 2017, 1475 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի
605-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքի Փոռ բնակավայրի 2-րդ փողոց N 8 հասցեում գտնվող, 3 100 000 դրամ գնահատված արժեքով, 77.3 քառ. մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.64 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքին՝ այն վերանորոգելու, համայնքի վարչական ներկայացուցչությունն ու գրադարանը տեղակայելու, երեխաների ցերեկային խնամքի կենտրոն (նախակրթարան) հիմնելու և մանկական խաղահրապարակ կառուցելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ՝
1) համայնքը պարտավորվում է, համաձայն վերջինիս կողմից ներկայացված հանրօգուտ ծրագրի, շենքի վերանորոգման, համայնքի վարչական ներկայացուցչությունն ու գրադարանը տեղակայելու, երեխաների ցերեկային խնամքի կենտրոն (նախակրթարան) հիմնելու և մանկական խաղահրապարակ կառուցելու նպատակով երեք տարվա ընթացքում իրականացնել 2 100 000 դրամի ներդրում՝ հետևյալ համամասնությամբ՝
ա. 2018 թվականին՝ 700 000 դրամ,
բ. 2019 թվականին՝ 400 000 դրամ,
գ. 2020 թվականին՝ 1 մլն դրամ.
2) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին.
3) պայմանագրից բխող նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են վճարման՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքի միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023