Կառավարության որոշումներ

23 Նոյեմբերի 2017, 1466 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1373-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Շահութահարկ վճարողների (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»
N 1373-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված կարգի 15-րդ կետը օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետի լրանալը բառերից հետո լրացնել շահութահարկ վճարողի լուծարման պահին հանրային ծառայությունների մատուցումից առաջացած դեբիտորական պարտքերը չպահանջելու վերաբերյալ որոշման ընդունումը բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, և դրա գործողությունը տարածվում է նաև 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 

Արխիվ

2024

2023