Կառավարության որոշումներ

23 Նոյեմբերի 2017, 1497 - Ն

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 426-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածով սահմանված կարգով լուծել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի և «Մեծ Հիմք» ԱԿ-ի միջև 2017 թվականի հունիսի 8-ին կնքված N ԱՄ-ԲԸՀԱՇՁԲ-17/01-1, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի և «Գրիտիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2017 թվականի մայիսի 12-ին կնքված
N ԱՄ-ԲԸՀԾՁԲ-17/01-1, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի և «Բաղեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2017 թվականի հունիսի 20-ին կնքված N ԱՄ-ԲԸՀԾՁԲ-17/01-2 պայմանագրերը (այսուհետ՝ պայմանագրեր)՝ «Մեծ Հիմք» ԱԿ-ին, «Գրիտիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և «Բաղեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախօրոք վճարելով կատարված աշխատանքի գումարը՝ ըստ կատարողականի, համապատասխանաբար՝ 2,291.0 հազ. դրամ, 25.0 հազ. դրամ և 18.0 հազ. դրամ.
2) պայմանագրերը լուծելու մասին համաձայնագրում նախատեսել դրույթ, ըստ որի՝ համաձայնագրի կնքման պահից Հայաստանի Հանրապետությունը «Մեծ Հիմք» ԱԿ-ի, «Գրիտիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Բաղեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ չունի պարտավորություններ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի
N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 426-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում 757,843.4 հազ. դրամ բառերը փոխարինել 722,607.7 հազ. դրամ բառերով.
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում 173,079.4 հազ. դրամ բառերը փոխարինել 137,843.7 հազ. դրամ բառերով.
3) որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություն՝ համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023