Կառավարության որոշումներ

30 Նոյեմբերի 2017, 1508 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին կազմակերպված ծառայությունների և աշխատանքների գնման ընթացակարգի նկատմամբ չկիրառել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետային պահանջը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնման ենթակա ծառայությունների և աշխատանքների ցանկը՝ համաձայն հավելվածի:
 

Հավելված

Արխիվ

2024

2023