2 Փետրվարի 2006, 90 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի փրկարար ծառայության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագիտությունների ցանկը ըստ դասիչների`
ա) բարձրագույն կրթական ծրագրերով մասնագիտություններ`
340100 Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ
340101 Քաղաքացիական պաշտպանություն
340102 Ճգնաժամային կառավարում (մենեջմենթ)
340103 Հրդեհային պաշտպանություն
340104 Պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում (մանկավարժություն)
340105 Փրկարարական գործ
340106 Տրանսպորտային և հրշեջ փրկարարական հատուկ տեխնիկայի ու
սարքավորումների շահագործում և տեխնիկական սպասարկում.
բ) միջին մասնագիտական կրթական ծրագրերով միջնակարգ (լրիվ) ընդհանուր և հիմնական ընդհանուր կրթության հիմքերով մասնագիտություններ`
3500 Կենսագործունեության անվտանգություն
3501 Հրդեհային պաշտպանություն
3502 Հրշեջ - փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում
3503 Մենեջմենթ (կառավարում արտակարգ իրավիճակներում).
գ) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով մասնագիտություններ.
| NN ը/կ | Մասնագիտության անվանումը | Մասնագիտացումը | 
| 1. | Ջրափրկարարություն | ա) ջրափրկարար բ) ջրասուզակ - փրկարար | 
| 2. | Հրդեհաշիջում | հրշեջ | 
| 3. | Հրշեջ - փրկարարական հատուկ տեխնիկայի շահագործում | ա) փրկարար  վարորդ բ)  փրկարար  մոտորանավակավար | 
| 4. | Հրշեջ - փրկարարական հատուկ տեխնիկայի նորոգում | վարպետ | 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

