Կառավարության որոշումներ

23 Նոյեմբերի 2017, 1587 - Ն

ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՕՏԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ՝ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ ԻՐԵՆՑ ՄՈՏ ԱՌԿԱ՝ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՎԱԾ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 391-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել արտադրող կամ ներմուծող չհանդիսացող՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև օրենքով սահմանված՝ դրոշմավորման ենթակա ապրանքներն իրենց կողմից առանց դրոշմավորման օտարելու վերջնաժամկետն իրենց մոտ առկա՝ դրոշմավորման ենթակա ապրանքների գույքագրված մնացորդների դրոշմավորման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Սույն որոշումը տարածվում է նաև սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից մինչև 2018 թվականի հունվարի 1-ը սույն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան արտադրող կամ ներմուծող չհանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդների դրոշմավորման վրա:

Հավելված

Արխիվ

2024

2023