Կառավարության որոշումներ

7 Դեկտեմբերի 2017, 1584 - Ա

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ ու 688-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Երևան քաղաքի Պարույր Սևակի 5/2 հասցեում գտնվող գլխավոր մասնաշենքի 1-ին հարկից 27531561,37 դրամ կադաստրային արժեքով, 539,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2010 թվականի մարտի 3-ին կնքված N 05/0010 անհատույց օգտագործման պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023