Կառավարության որոշումներ

14 Դեկտեմբերի 2017, 1614 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 670 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «1975 թվականի միջազգային ճանապարհային փոխադրումների կոնվենցիայի կիրարկումն ապահովող որոշ միջոցառումների մասին» N 670 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով.
2) 3-րդ կետը «փոխադրագրքույկներով միջազգային փոխադրումներ իրականացնելու» բառերից հետո լրացնել «և տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների և կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար օգտագործելու» բառերով և «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Արխիվ

2024

2023