Կառավարության որոշումներ

14 Դեկտեմբերի 2017, 1615 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1016-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1016-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) 28-րդ կետում «վկայագրում» բառը փոխարինել «պայմանագրում» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 28.1-ին, 28.2-րդ և 28.3-րդ կետերով.
«28.1. Եթե տրամադրված բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում շահառուն մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն չի ներկայացնում բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր, ապա շահառուն կարող է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը հանձնաժողովի նախագահին ներկայացնել շահառուի կողմից ընտրված նոտարի դեպոզիտային հաշվեհամար և նոտարի հետ կնքված պայմանագիր, որի հիման վրա հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տվյալ հաշվեհամարին է փոխանցում բնակարանի գնման վկայագրում նշված գումարը:
28.2. Սույն կարգի 28.1-ին կետում նախատեսված դեպքում բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետում շահառուի կողմից նոտարին ներկայացված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրի հիման վրա նոտարն իր դեպոզիտային հաշվից պայմանագրում նշված գումարը փոխանցում է վաճառողի հաշվին:
28.3. Սույն կարգի 28.1-ի կետի համաձայն բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետում նոտարին բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր չներկայացվելու դեպքում` նոտարի դեպոզիտ հաշվին փոխանցված գումարը, իսկ սույն կարգի 28.2-րդ կետի համաձայն պայմանագրում նշված գումարը բնակարանի գնման վկայագրում նշված (նոտարի դեպոզիտ հաշվին փոխանցված) գումարից պակաս լինելու դեպքում` մնացորդային գումարը, համապատասխանաբար բնակարանի գնման վկայագրի գործողության ավարտի օրվան կամ առուվաճառքի պայմանագիրը հաստատելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում նոտարի կողմից հետ է վերադարձվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որի վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023