Կառավարության որոշումներ

14 Դեկտեմբերի 2017, 1623 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին դադարեցնել «Մեղրու ՃՇՇՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2017 թվականի ապրիլի 21-ին կնքված N ՀՀԷԵԲՊՆՋՏՊԿ-ԲԸՀԱՇՁԲ-17/3-Ա-2 գնման պայմանագիրը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի դադարեցմամբ կողմերի համար դադարում են փոխադարձ պարտավորությունները, և կողմերն ազատվում են պարտավորություններն ամբողջությամբ չկատարելու համար պատասխանատվությունից:


 

Արխիվ

2024

2023