Կառավարության որոշումներ

14 Դեկտեմբերի 2017, 1624 - Ա

ԳՐԱՍԵԳԳԵՐ ՏԵՔՍՏԻԼ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ` «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 193-րդ հոդվածի 2-րդ մասով`  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը  ո ր ո շ ու մ է.
Թույլատրել Գրասեգգեր տեքստիլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2016 թվականի դեկտեմբերի 7-ի C 2453 և 2017 թվականի հունվարի 27-ի C 157 հայտարարագրերով «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված` «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ստացած N 150 և N 06 թույլտվությունների ժամկետների երկարաձգումը` համապատասխանաբար երկու տարի ժամկետով։

 

Արխիվ

2024

2023