Կառավարության որոշումներ

14 Դեկտեմբերի 2017, 1626 - Ա

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Թումանյան և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում կառուցված 6,161,486 դրամ հաշվեկշռային արժեքով պետական սեփականություն հանդիսացող լուսացուցային օբյեկտը հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի երթևեկության կարգավորման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել համապատասխան պայմանագիր և ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:


 

Արխիվ

2024

2023