Կառավարության որոշումներ

14 Դեկտեմբերի 2017, 1629 - Ա

«ՔՍԻԱՆ ԷԼԵԿՏՐԻԿ ԻՆՋԻՆԻԸՐԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1.-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» և «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրերի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (պատվիրատու) և «Քսիան Էլեկտրիկ Ինջինիըրինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (գլխավոր կապալառու) միջև 2016 թվականի հուլիսի 1-ին կնքված «110 կՎ «Վանաձոր-1» ենթակայանի վերակառուցման նախագծում, մատակարարում և տեղակայում» և «220 կՎ «Աշնակ» ենթակայանի վերակառուցման նախագծում, մատակարարում և տեղակայում» պայմանագրերի շրջանակներում «Քսիան Էլեկտրիկ Ինջինիըրինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թույլատրել իրականացնել օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (էներգետիկ), ինչպես նաև շինարարության իրականացման (էներգետիկ) գործունեություն:


 

Արխիվ

2024

2023