Կառավարության որոշումներ

14 Դեկտեմբերի 2017, 1631 - Ա

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ, ՊՈՂՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԼԵՎՈՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻՆ, ԹԵԼՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ՎԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ԽԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՆՈՒԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Մինչև 2018 թվականի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում`
1) Հարություն Հայկի Ասատրյանին (ծնվ.՝ 1998 թվականի նոյեմբերի 22-ին, հաշվառման վայրը՝ ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Վաղարշապատ, Կույբիշևի փող., 2գ տուն: Սովորում է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի N 5 ավագ դպրոցի 12-րդ դասարանում).
2) Պողոս Խաչիկի Սարգսյանին (ծնվ.՝ 1998 թվականի դեկտեմբերի 18-ին, հաշվառման վայրը՝ ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Վաղարշապատ, Միչուրինի փող., 30 տուն: Սովորում է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի N 5 ավագ դպրոցի 12-րդ դասարանում).
3) Լևոն Արտակի Թադևոսյանին (ծնվ.՝ 1998 թվականի նոյեմբերի 18-ին, հաշվառման վայրը՝ ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրու համայնք, քաղ. Ագարակ, Ազատամարտիկների փող., 4.6. տուն: Սովորում է ՀՀ Սյունիքի մարզի Ագարակի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում).
4) Անդրանիկ Արսենի Բարխուդարյանին (ծնվ.՝ 1998 թվականի նոյեմբերի 29-ին, հաշվառման վայրը՝ ՀՀ Սյունիքի մարզ, Վաղատինի համայնք, 8-րդ փող., 16 տուն: Սովորում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի ավագ դպրոցի 12-րդ դասարանում).
5) Թելման Սերգոյի Սարգսյանին (ծնվ.՝ 1998 թվականի հոկտեմբերի 15-ին, հաշվառման վայրը՝ ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Թալին, Մ. Քոթանյան 11, 32 բն.: Սովորում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի ավագ դպրոցի 12-րդ դասարանում).
6) Վանիկ Վահագնի Կարապետյանին (ծնվ.՝ 1998 թվականի դեկտեմբերի 12-ին, հաշվառման վայրը՝ քաղ. Երևան, Կոմիտասի 36, 23 բն.: Սովորում է Երևանի Վ. Դավթյանի անվան N 149 ավագ դպրոցի 12-րդ դասարանում).
7) Էդգար Արամի Հովհաննիսյանին (ծնվ.՝ 1998 թվականի նոյեմբերի 15-ին, հաշվառման վայրը՝ քաղ. Երևան, Դավթաշեն, 1-ին թաղամաս, 20 շենք, 34 բն.: Սովորում է Երևանի Վ. Դավթյանի անվան N 149 ավագ դպրոցի 12-րդ դասարանում).
8) Խաչիկ Արամայիսի Խաչատրյանին (ծնվ.՝ 1998 թվականի հոկտեմբերի 5-ին, հաշվառման վայրը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Ակունք, 10-րդ փող., 11 տուն: Սովորում է Սոթքի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում):
2. Մինչև 2019 թվականի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում Մանուկ Գևորգի Եղիազարյանին (ծնվ.՝ 1998 թվականի սեպտեմբերի 22-ին, հաշվառման վայրը՝ ՀՀ Արմավիրի մարզ, Այգեշատի համայնք, 4-րդ փող., 63 տուն: Սովորում է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի N 5 ավագ դպրոցի 11-րդ դասարանում):
 

Արխիվ

2024

2023