Կառավարության որոշումներ

14 Դեկտեմբերի 2017, 1644 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժ» ենթակետով.
«ժ) Ճանապարհային ոստիկանության կողմից «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քննության ենթակա իրավախախտումների գործերով վարչական պատասխանատվության ենթարկված՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով օտարերկրացի համարվող անձանց տվյալները (վարչական պատասխանատվություն նախատեսող վարչական ակտի համարը, դրա կայացման օրը, ամիսը, տարեթիվը, վարչական ակտով նշանակված տուգանքի չափը, վարչական ակտի կարգավիճակը, իրավախախտման կատարման վայրը, վարչական ակտի հասցեատիրոջ անունը, ազգանունը, քաղաքացիությունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, սահմանահատման ժամանակ ներկայացված անձը հաստատող փաստաթղթի տվյալները, տրանսպորտային միջոցի համարանիշը)` վարչական ակտը կայացնելու կամ վարչական ակտի կարգավիճակը փոխվելու պահին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023