Կառավարության որոշումներ

28 Դեկտեմբերի 2017, 1692 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1165-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի «Նորք» հոգեբուժական կենտրոն» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու և «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 1165-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը.
2) որոշման 3-րդ կետից հանել «մյուս» բառը:

 

Արխիվ

2024

2023