Կառավարության որոշումներ

28 Դեկտեմբերի 2017, 1706 - Ա

«ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62-րդ և 112-րդ հոդվածները, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին ամրացված` 2013 թվականի արտադրության «RENAULT DUSTER» մակնիշի մարդատար 2 ավտոմեքենաները` 051 ԼԼ 60 պետհամարանիշով, 5,500,000 դրամ շուկայական արժեքով, VF1HSRC8N49773368 նույնականացման համարով և 053 ԼԼ 60 պետհամարանիշով, 5,600,000 դրամ շուկայական արժեքով, VF1HSRC8N49773367 նույնականացման համարով հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենաների` սահմանված կարգով հանձնում-ընդունումը, հաշվառման աշխատանքները, ինչպես նաև կանոնադրական կապիտալի` համապատասխան չափով ավելացումը և ընկերության կանոնադրության մեջ կատարվող համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը` «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023