Կառավարության որոշումներ

28 Դեկտեմբերի 2017, 1713 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1258-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին»
N 1258-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հավելվածի վեցերորդ պարբերության մեջ «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» բառերը փոխարինել «Գեոդեզիա և քարտեզագրություն» բառերով.
2) հավելվածի յոթերորդ պարբերության մեջ «Ա. Ավդալյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության քարտեզագրության բաժնի պետ» բառերը փոխարինել «Լ. Մանուկյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու» բառերով:

 

Արխիվ

2024

2023