Կառավարության որոշումներ

28 Դեկտեմբերի 2017, 1714 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 473-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասերն առանց մրցույթի՝ վարձակալությամբ տրամադրելու համար «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերության կողմից ներկայացված հայտին հավանություն տալու մասին» N 473-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծաղկունքի, Դդմաշենի, Ծովագյուղի, Գեղամավանի, Սեմյոնովկայի համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, ըստ առաջարկվող չափերի, առանց մրցույթի՝ վարձակալության իրավունքով տրամադրումն «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերության կողմից (ստեղծված՝ Ջեբել Ալի, Ազատ Առևտրի գոտու լիազոր մարմնի կողմից՝ Արաբական Միացյալ Էմիրությունների օրենքների համաձայն, ընկերության գրանցման համարը՝ 178106) (այսուհետ՝ հիմնական ընկերություն) Հայաստանի Հանրապետությունում գրանցված դուստր ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն)՝ հիմնական ընկերության կողմից ներկայացված վերականգնվող էներգիայի (քամու) կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրության առաջնեկային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացումն ապահովելու նպատակով: Վարձակալության պայմանագրով սահմանել վարձակալի՝ հողամասերի վարձակալության, գնման նախապատվության իրավունք, 3 տարի վարձակալության ժամկետ՝ մեկ տարի երկարաձգման հնարավորությամբ (եթե այդ ժամկետն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ներկայացված ներդրումային ծրագրի քննարկման համար), վարձակալության վճարի չափը հաշվարկել հողի հարկի չափով, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից՝ հողի համար անշարժ գույքի հարկի չափով: Վարձակալության պայմանագրով սահմանել, որ վարձակալն իրավունք ունի վարձակալված հողամասերն օգտագործելու ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ուսումնասիրությունների, գնահատումների (ներառյալ կայմերի և այլ անհրաժեշտ սարքավորումների տեղադրումը) իրականացման նպատակով:».
2) որոշման հավելվածում «և Կոտայքի մարզերում» բառերը փոխարինել «մարզում» բառով.
3) որոշման 5-7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի համայնքի ղեկավարին ընկերությանն առանց մրցույթի՝ վարձակալությամբ տրամադրել մինչև 83 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր՝ համաձայն հավելվածի, վարձակալության պայմանագրի հիման վրա:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամավանի համայնքի ղեկավարին ընկերությանն առանց մրցույթի՝ վարձակալությամբ տրամադրել մինչև 63 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր՝ համաձայն հավելվածի, վարձակալության պայմանագրի հիման վրա:
7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկայի համայնքի ղեկավարին ընկերությանն առանց մրցույթի՝ վարձակալությամբ տրամադրել մինչև 2 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր՝ համաձայն հավելվածի, վարձակալության պայմանագրի հիման վրա:»:

 

Արխիվ

2024

2023