Կառավարության որոշումներ

28 Դեկտեմբերի 2017, 1715 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին՝ «Խաչհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2017 թվականի օգոստոսի 30-ին կնքված N ՋՀՄԱ-ԱՇՁԲ-2017/1, «Արհովշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2017 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված N ՋՀԲՄ-ԱՇՁԲ-2017/2, «Վանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2017 թվականի սեպտեմբերի 29-ին կնքված N ՋԲՄ-ԱՇՁԲ-2017/4 պայմանագրերում կատարել փոփոխություն` պայմանագրերի կատարման վերջնաժամկետները երկարաձգել մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը:

 

Արխիվ

2024

2023