Կառավարության որոշումներ

28 Դեկտեմբերի 2017, 1722 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևան քաղաքի Ազատության պողոտայի N 26/9 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 19122017-01-0025)` «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ 961.53 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (ազոտի թթվածնի արտադրամաս, ավտոտնակ, օժանդակ շինություն, ծածկեր, պարիսպներ) և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ՝ 0.671671 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ գնորդ)՝ երիտասարդ մասնագետների համար բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու նպատակով:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2017 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ 452540698 դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 50000000 դրամ՝ ներառյալ գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ՝ 0.671671 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 46748302 դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» կազմակերպության հետ կնքել 2017 թվականի հունիսի 2-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 58/0017 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր` դրանից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին.
2) գնորդի կողմից գույքի վաճառքի գնի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 121384 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է վճարումներն իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
 

Արխիվ

2024

2023