Կառավարության որոշումներ

28 Դեկտեմբերի 2017, 1724 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածները և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքի 13-րդ փողոցի N 56 հասցեում գտնվող՝ 13 882 640 դրամ գնահատված արժեքով, 239.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով լաբորատոր շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.089 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և նվիրաբերել այնտեղ բնակվող Կարինե Գառնիկի Մաթևոսյանի ընտանիքին՝ համաձայն հավելվածի (4 անձ), (այսուհետ՝ նվիրառու)` որպես բնակելի տարածք օգտագործելու պայմանով:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայտի հիման վրա սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը փոխել բնակելիի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ լուծել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի մասով կնքված անհատույց օգտագործման պայմանագիրը.
2) սույն որոշման 2-րդ կետի և սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանում նախատեսելով, որ սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառուների միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023