Կառավարության որոշումներ

21 Դեկտեմբերի 2017, 1685 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին ամրացված «ՀՈՒՆԴԱԻ SONATA» մակնիշի, 7682371 դրամ սկզբնական արժեքով,
0 դրամ հաշվեկշռային արժեքով, 619 LL 11 պետհամարանիշի տրանսպորտային միջոցը (թողարկման տարեթիվը՝ 2007 թվական, նույնականացման համարը՝ KMHET41CP7A371853) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ որպես ծառայողական ավտոմեքենա օգտագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023