Կառավարության որոշումներ

21 Դեկտեմբերի 2017, 1677 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել՝
1) A4 ֆորմատի սկաներ (HP, ScanJet2500 FI Flatbed Scann, սերիական համարը՝ CN5A8A100C) սկզբնական արժեքով՝ 177.45 հազ. դրամ, և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
2) A0 լայանֆորմատ սկաներ (Colortrac SmartLF SC42 Xpress express colour, սերիական համար՝ H20509468) սկզբնական արժեքով՝ 2,941.50 հազ. դրամ, և ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
3) և «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխա-տակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնել գույքը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել գույք՝ համաձայն N 2 հավելվածի:
3. «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի շրջանակ-ներում ձեռք բերված գույքը` համաձայն N 3 հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքը` համաձայն N 4 հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետու-թյան էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում համապատասխանաբար ապահովել սույն որոշման 1-4-րդ կետերով նախատեսված հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
Հավելված

Արխիվ

2024

2023