Կառավարության որոշումներ

28 Դեկտեմբերի 2017, 1704 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տարածք տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 169-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 596-Ն որոշման 1-ին կետում մինչև 2017 թվականի» բառերը փոխարինել մինչև 2018 թվականի» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանը տարածք տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 849-Ն որոշման 1-ին կետում մինչև 2017 թվականի» բառերը փոխարինել մինչև 2018 թվականի» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի գործակալությանը տարածք տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 168-Ն որոշման 1-ին կետում մինչև 2017 թվականի» բառերը փոխարինել մինչև 2018 թվականի» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023