Կառավարության որոշումներ

11 Հունվարի 2018, 2 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1847-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվառման ենթակա ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների ու ջրային տրանսպորտային միջոցների ցանկերը, կադաստրի վարման կարգերը և հաշվառման մատյանների ձևերը հաստատելու մասին» N 1847-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման N 2 հավելվածի 6-րդ կետը և N 8 հավելվածի 7-րդ կետը «վերահաշվառման համար» բառերից հետո լրացնել «անձամբ, փոստով կամ էլեկտրոնային եղանակով» բառերով.
2) որոշման N 5 հավելվածի 5-րդ կետը «համապատասխան» բառից հետո լրացնել «անձամբ, փոստով կամ էլեկտրոնային եղանակով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023