Կառավարության որոշումներ

28 Դեկտեմբերի 2017, 1733 - Ա

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին պարտքը ներելու միջոցով դադարեցնել լուծարման գործընթացում գտնվող «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից հրատարակված և 2004-2014 թվականներին բաժանորդներին առաքված «Ագրոլրատու» թերթի և «Ագրոգիտություն» ամսագրի բաժանորդագրությունների դիմաց ձևավորված 3787460 դրամ դեբիտորական պարտավորությունները՝ համաձայն հավելվածի:
Հավելված

Արխիվ

2024

2023