Կառավարության որոշումներ

11 Հունվարի 2018, 7 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1174-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 682-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հարկադիր կատարողների լրացուցիչ աշխատավարձի նկատմամբ սահմանվող հավելումները սահմանելու մասին» N 1174-ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հարկադիր կատարողների բազային պաշտոնային դրույքաչափը սահմանելու մասին» N 682-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023