Կառավարության որոշումներ

11 Հունվարի 2018, 13 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1782-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 1782-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.
2) որոշման 2-րդ կետը «Երևանի քաղաքապետին» բառերից առաջ լրացնել «առաջարկել» բառով.
3) որոշման 2-րդ կետը «ամփոփ տեղեկատվություն» բառերից հետո լրացնել
«՝ համաձայն N 2 հավելվածի» բառերով.
4) որոշման 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը «տեղեկատվություն» բառից հետո լրացնել «՝ համաձայն N 3 հավելվածի» բառերով.
5) որոշման 4-րդ կետի «ա» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը,» բառերը.
6) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ա1» ենթակետով.
«ա1) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը տրամադրել ամփոփ տեղեկատվություն տրված և դադարեցված ընդերքօգտագործման իրավունքների մասին (կազմակերպության անվանումը, ընդերքի տեղամասի անվանումը, թույլտվության, պայմանագրի և լեռնահատկացման ակտի համարները և գործողության ժամկետները, դրանք տալու և դադարեցնելու ամսաթվերը, լեռնահատկացման հատակագծի վրա սահմանազատված տարածքի ծայրակետերի կոորդինատները՝ Arm WGS-84 համակարգով, ընդերքօգտագործման իրավունքից հրաժարման հավաստագրի տրամադրման ժամանակ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթերի պատճենները):».
7) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» և «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն» և «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
8) որոշման հավելվածի գլխամասում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.
9) որոշումը լրացնել նոր՝ NN 2 և 3 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023