Կառավարության որոշումներ

11 Հունվարի 2018, 16 - Ա

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 688-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վիրավոր զինվորների և զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնի ստեղծման նպատակով լիազորել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ) ամրացված՝ քաղ. Երևան, Աբովյան 58, գլխավոր մասնաշենքի («Հերացի» N 1 հիվանդանոցային համալիր) 1711, 47 քառ. մետր տարածքը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության միջև սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը և ապահովել դրա հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023