Կառավարության որոշումներ

28 Դեկտեմբերի 2017, 1731 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ ու 688-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետով, 5-րդ և 6.4-րդ կետերով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող անասնաբուժական սպասարկման կենտրոնների շենքերը և դրանց կից շինությունները (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել և 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի «Աջակցություն սկսնակ ձեռներեցներին» ծրագրի հատուկ դասընթացի արդյունքում հավանության արժանացած գործարար ծրագրերի շահառուներին (այսուհետ՝ շահառուներ)՝ համաձայն N 1 հավելվածի, շահառուների կողմից ներկայացված գործարար ծրագրերի համաձայն՝ որպես սպանդանոցներ շահագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` քառամսյա ժամկետում, հիմք ընդունելով պետական գույքի վկայականներում նշված տվյալները, շահառուների հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանցում նախատեսելով, որ՝
1) շահառուները պարտավորվում են իրենց կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման համար, պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում, շենքերի վերակառուցման և սարքավորումների ձեռքբերման նպատակով կատարել ներդրումներ և ստեղծել աշխատատեղեր՝ համաձայն N 2 հավելվածի.
2) շահառուները պարտավորվում են իրենց կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ վեցամսյա ժամկետի ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
3) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոսով կատարելու դեպքում շահառուները 3 ամսվա ընթացքում պարտավոր են կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով.
4) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում շահառուները 2 ամսվա ընթացքում պարտավոր են կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 15 տոկոսի չափով.
5) շահառուների կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագրերը ենթակա են լուծման.
6) պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ շահառուների միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023